27/10/2020 12:31
Շոյգու. ՌԴ ՊՆ-ն քննարկում է Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը
ՆԱՏՕ-ի երկրների հետ Միութենական պետության սահմանին իրավիճակը շարունակում է մնալ անհանգիստ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար առաջնահերթություն է անվտանգության ապահովումը, հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստում:
«Իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ դաշնակից պետության արևմտյան սահմաններում, որտեղ ՆԱՏՕ-ն շարունակում է զարգացնել իր ներկայությունը», - ասել է նա:
«Հաշվի առնելով տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև նոր մարտահրավերներն ու սպառնալիքները՝ առաջին հերթին միջազգային ահաբեկչության կողմից, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն իր գերխնդիրներից է համարում Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը», - հավելել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն զարգացնում է իր ռազմական ենթակառուցվածքները, նյութական և տեխնիկական միջոցներ, զենք և ռազմական տեխնիկա կուտակում Միութենական պետության սահմանների մոտ: