27/10/2020 21:32
Անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու. Նիկոլ Փաշինյան
Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար, ուղերձով դիմելով ժողովրդին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո՛, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաև բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են և կկանգնեն մեր կողքին։ Շնորհակալ հայ ժողովուրդն այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս պայմաններում հայ ժողովրդին մնում է ամրացնել կամքը, սնել վճռականությունն ու նվիրումը՝ պաշտպանելու Արցախի հայության ինքնորոշման իրավունքը։