27/10/2020 17:11
Սա մեր նոր Սարդարապատն է, որտեղ որոշվելու է մեկ հարց՝ լինելո՞ւ է հայոց պետականություն, թե՞ ոչ. Պատգամավոր
Թուրքիայի և նրա մարիոնետ Ադրբեջանի նպատական է ոչնչացնել ոչ միայն Արցախն ու արցախահայությունը, այլև կործանել հայոց պետականությունը և կատարել երկրորդ հայոց ցեղասպանություն, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
«Հետևաբար, ճիշտ է պնդումը, որ սա մեր ժողովրդի հայրենական պատերազմն է, մեր նոր Սարդարապատը, որտեղ որոշվելու է մեկ հարց՝ լինելո՞ւ է նոր հայոց ցեղասպանություն, թե՞ ոչ, լինելո՞ւ է հայոց պետականություն, թե՞ ոչ», - ասաց Գևորգ Պապոյանը՝ միաժամանակ ամբողջ հայությանը կոչ անելով իրենց նվիրումով սատարել հաղթանակի կերտմանը։