27/10/2020 18:32
Պոմպեոն Փաշինյանից ու Ալիևից պահանջել է պահպանել Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեքշաբթի հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է РИА Новости-ն:
«Պետքարտուղար Պոմպեոն երկրների ղեկավարներից պահանջել է հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին՝ նվազեցնել բռնությունը և հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծմանը։ Նա նաև նշել է , որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի», - ասվում է փաստաթղթում:
Պետքարտուղարն ընդգծել է կհրադադարի պայմանների լիարժեք կատարման անհրաժեշտությունը՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան: