27/10/2020 23:29
Էրդողանի հետ հեռախոսազրույցում Պուտինը խորը մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան բախումներում Մերձավոր Արևելքից ահաբեկիչների մասշտաբային ներգրավվածության կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև բախումներում Մերձավոր Արևելքից ահաբեկիչների էլ ավելի մասշտաբային ներգրավվածության կապակցությամբ», - ասված է մամուլի հաղորդագրությունում:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է գործընկերոջը Հայաստանի և Ադրբեջանի ղեկաարության հետ կոնտակտներին և անհապաղ հրադադարին ու ճգնաժամի ապաէսկալացմանը հասնելուն ուղղված քայլերի մասին:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս կորդինացնել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին ու պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երկու երկրների հատուկ ծառայությունների գործունեությունը», - ասված է հաղորդագրության մեջ: