27/10/2020 15:44
Մեր բանակի ու տղերքի կամքը բարձր մակարդակի վրա է. դա ապացուցում ենք թշնամի «մռթին» տևական ժամանակ տալով. ԱԺ փոխնախագահ
Մեծ ծավալներ ունեցող պատերազմն ունի իր խնդիրները, բայց ունի նաև իր դրական կողմերը: Դրանք այսօր ավելի շատ են, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Կոնկրետ գործողություններ են տեղի ունենում, և մեր բանակի ու տղերքի կամքը բավական բարձր մակարդակի վրա է: Դա ապացուցում ենք թշնամու «մռթին» բավական տևական ժամանակ տալով: Արցախցին, հայ զինվորն ի սկզբանե կանխել է մի բան, որ թշնամին ուզել է անել, այն է՝ անկխության օրը նշել Ստեփանակերտում:
Հակառակորդը պատրաստել է շատ արագ բլից-կրիգի պլան, որը մեր տղաները կասեցրել են: Պատերազմը մտել է ձգվող փուլի մեջ: Հիմա մենք ենք, մեր սարերրը և մեր զինվորները, որոնք կանգնած են», - ասաց ԱԺ փոխնախագահն՝ ավելացնելով, որ հակառակորդը չպետք է ոգևորվի ժամանակավոր հաջողություններից, և բոլորս պետք է սպասենք ավ լուրերի: