27/10/2020 16:38
Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ուժերը խոշոր հարվածներ են հասցնում Սիրիայում՝ ի պատասխան ռուսական ավերիչ հարվածներին
Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ուժերը լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի արաբական բանակի (ՍԱԲ) և կառավարության կողմից վերահսկվող տարածքների դեմ:
Ըստ Լաթաքիա նահանգի դաշտային աղբյուրի՝ այսօր առավոտյան Թուրքիայի կողմից աջակցություն ստացող գրոհայինները տասնյակ հրթիռներ են արձակել Լաթաքիայի, Իդլիբի, Հալեպի և Համայի քաղաքների ու գյուղերի ուղղությամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ հրթիռները մի շարք պայթյուններ են առաջացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, սակայն հարձակումը չի հանգեցրել բազմաթիվ զոհերի:
Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների այս վերջին հարձակումը պատասխան է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հարվածներին ընդդեմ Իդլիբի հյուսիսում գտնվող Ֆայլակ ալ-Շամ ուսումնական ճամբարի:
Ռուսական հարվածները կործանարար եղան, քանի որ դաշտային աղբյուրը «Al-Masdar News»-ին հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհերի ընդհանուր թիվը գնահատվում է ավելի քան 200:
Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից հետո Ռուսաստանի զինված ուժերն ավելացրել են իրենց օդային ակտիվությունը Սիրիայի հյուսիսում, հատկապես այն բանից հետո, երբ հայտնվել են լուրեր, որ Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանները տեղափոխվում են Ադրբեջան: