27/10/2020 11:53
Բարի գալուստ դժոխք. Արցախում սպանվել է «Ֆիրքաթ ալ-Համզայի» հրամանատարներից մեկը
Թուրքամետ «Ֆիրքաթ ալ-Համզա» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է իր հրամանատարներից Ադել ալ-Շահիրի մահվան մասին: Ադելը երկար ժամանակ ծառայել է Համզայի դիվիզիայում, իսկ վերջերս հաղորդվել էր, որ նա մեկնել է Ադրբեջան, որտեղ ոչնչացվել է հայկական հրետանու կողմից: Այս տեղեկությունը հաղորդել է Twitter-ի էջում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 6-ին հաստատել էր, որ «Ֆիրքաթ ալ-Համզա» և «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորումների վարձկանները կռվում են Լեռնային Ղարաբաղում: