27/10/2020 13:22
Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ, ուրիշ տարբերակ չկա. Արարատ Միրզոյան. Լուսանկարներ
Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հրապարակելով մարտի պատրաստվողների հետ հանդիպումներից լուսանկարներ:
«Բոլորս պիտի կռվենք։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եթե չկռվենք, հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է, մենք կորցնելու ենք մեր արժանապատվությունն ու անկախ ազգ լինելու իրավունքը և նզովվելու ենք սերունդների կողմից։ Էնպես որ, պիտի կռվենք։ Վերակազմակերպվենք, լուծենք եղած խնդիրները, հաղթահարենք ինքներս մեզ և կռվենք։ Եվ հաղթանակը մերն է լինելու», - գրել է նա։