27/10/2020 11:37
Շփման գծում անհրաժեշտ են դիտորդներ. Փալոնե
Մենք վերջնական պատկերացում կունենայինք, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը, որը ձեռք է բերվել ԱՄՆ միջնորդությամբ, եթե Ադրբեջանը միջազգային դիտորդներին թույլ տար մշտադիտարկում անցկացնել շփման գիծում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն:
«Մենք վերջնական պատկերացում կունենայինք, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը, որը ձեռք է բերվել ԱՄՆ միջնորդությամբ, եթե Ադրբեջանը միջազգային դիտորդներին թույլ տար մշտադիտարկում անցկացնել շփման գիծում, ինչպես սահմանված է Ռոյս-Էնգելի 2015 թվականի համաձայնագրում: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի դա», - գրել է նա: