27/10/2020 17:13
Մարտակերտցի 34-ամյա Լուսինեն Երևանում լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային. Լուսանկարներ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ծննդատանը բնական ճանապարհով մարտակերտցի 34-ամյա Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային, հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:
Ի պատասխան բժշկի՝ «հերոսուհի մայր եք, ձեր որդին ծնվեց, աչքներդ լույս լինի» բարեմաղթանքի՝ Լուսինեն համեստորեն նշել է. «Օրենքով 10 երեխա ունեցողն է հերոսուհի մայր, ես դեռ 8 երեխա ունեմ»:
Փոքրիկն ու մայրն առողջ են, սպասում են դուրսգրմանը: