27/10/2020 16:57
Էդուարդո էռնեկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 3,5 մլն ԱՄՆ դոլար
Արգենտինահայ գործարար, բարերար և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո էռնեկյանը նույնպես միացել է «Մենք ենք մեր սահմանները» համազգային շարժմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ տեղեկացնելով, որ նա նվիրաբերել է 3,5 մլն ԱՄՆ դոլար:
«Տարիներ շարունակ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է: Շնորհակալ ենք», - գրել է Արշամյանը: