27/10/2020 13:54
Ադրբեջանում գտնվող թուրքական F-16-ները տեղափոխվել են այլ կայան
Ադրբեջանից արբանյակային նկարները հաստատում են վեց F-16 կործանիչի առկայությունն Անդրկովկասի հանրապետությունում, որոնք «գրեթե հաստատ պատկանում են Թուրքիային», գրում է ամերիկյան The Drive պորտալը:
Maxar Technologies ընկերությունը, որը մասնագիտանում է տիեզերքից նկարահանման ոլորտում, Գաբալայի ադրբեջանական օդանավակայանում արձանագրել է թուրքական բազմաֆունկցիոնալ մարտական մեքենաներ:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16- ները գտնվում են Լեռնային Ղարաբաղի առաջնագծի գոտուն ավելի մոտ՝ Գյանջայի ավիաբազայում: Սակայն ադրբեջանական երկրորդ մեծ քաղաքում ռազմական և արտադրական օբյեկտների վրա հայկական ուժերի կողմից մի քանի հրթիռային հարվածներից հետո, ինչպես երևում է, կործանիչները տեղափոխվել են Գաբալա:
«Չնայած դա չի կարելի բացարձակ համոզվածությամբ ասել, բայց Թուրքիան գրեթե անկասկած այդ ինքնաթիռների շահագործողն է: Առաջին անգամ Թուրքիայի ռազմաօդային ուժերը վեց F-16 ինքնաթիռների զորակազմ ուղարկել են Ադրբեջանի Գյանջայի օդանավակայան, իբր մասնակցելու հուլիսի 31-ին Թուրքիայի և Ադրբեջանի ուժերի զորավարժություններին: Գյանջան գտնվում է Գաբալայից 75 մղոն (120 կմ) դեպի արևմուտք», - նշում է The Drive-ը: