27/10/2020 12:52
Այսօրվանից կկազմակերպվի ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակային հարցերին վերաբերող գործընթացները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության համագործակցության շրջանակներում՝ հոկտեմբերի 27-ից կկազմակերպվի Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, դադարեցված կենսաթոշակների վերսկսման, ինչպես նաև՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ թաղման նպաստի նշանակման գործընթացը։
Այդ մասին հայտնում են նախարարությունից՝ ավելացնելով, որ մանրամասն տեղեկությունների համար պետք է զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծի կամ 060-654-089, 097-24-64-75 հեռախոսահամարներով։