27/10/2020 14:53
Բելգրադում ակցիա է անցկացվել՝ ի աջակցություն Ղարաբաղի
Հոկտեմբերի 26-ին Բելգրադի Սուրբ Սավա եկեղեցու պատերի մոտ տեղի ունեցած փողոցային ակցիայի ժամանակ հայերն ու սերբերը միասին իրենց աջակցություն են հայտնել Արցախին։
Տասնյակ մարդկանց շարքում ակցիային մասնակցում էին ինչպես Սերբիայում բնակվող էթնիկ հայեր, այնպես էլ՝ սերբեր: Ակցիայի նպատակն է՝ սատարել հայերին և նրանց հաղթանակ մաղթել:
Ակտիվիստները պատմել են, որ Սերբիայում շատերը գիտեն Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին, իսկ հայերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սերբերի ցեղասպանության մասին: