27/10/2020 13:06
Ադրբեջանը կարողացել է հասանելիություն ստանալ Հայաստանում տեղադրված տեսախցիկներին. Հորդոր՝ անջատել տեսախցիկները կամ ընտրել ապահով գաղտնաբառ
Վերջին շրջանում ադրբեջանական խմբավորումները Youtube-ում տեսանյութեր են հրապարակում, որոնք նկարահանված են Հայաստանում տեղադրված տեսախցիկներով, հայտնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։
«Այսինքն նրանք կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք հասանելիություն ունեն համացանցին ու բավականաչափ պաշտպանված չեն։
Եթե կիրառում եք նման տեսախցիկներ, հորդորում ենք պաշտպանության համապատասխան միջոցառումներ անել, օրինակ՝ ընտրել ապահով գաղտնաբառ, եթե չեք կարողանում, կարող եք դիմել համապատասխան մասնագետների, կամ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, կարող եք անջատել որոշ ժամանակով», - ասված է տարածված հաղորդագրությունում։