27/10/2020 12:25
Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ. կան վիրավորներ
Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նա հայտնում է՝ կան վիրավորներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ առավոտյան ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը։