28/10/2020 14:01
Կրեմլ. Ղարաբաղում մարտերի շարունակականությունն անհանգստություն է առաջացնում
Մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են՝ չնայած հրադադարի մասին ավելի վաղ ընդունված որոշումներին, և դա ափսոսանք և անհանգստություն է առաջացնում, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն հրադադար չկա:
«Համենայն դեպս, մարտերը շարունակվում են, և սա ափսոսանքի և մտահոգության տեղիք է տալիս», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: