28/10/2020 11:57
Ֆրանսիայում խաղաղ ակցիայի ժամանակ թուրքը մուրճով հարվածել է հայ ցուցարարի գլխին (Տեսանյութ)
Ֆրանսիայում բնակվող հայերը հաջակցություն Հայաստանի և Արցախի փակել են խոշոր մայրուղիներից մեկը:
Նրանք իրենց բողոքն արտահայտում Արցախում ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի: Խաղաղ ակցիայի ժամանակ, սակայն, թուրքերը հարձակվել են հայերի վրա:
«Երկու կողմից ճանապարհը փակել ենք: Խցանման մեջ թուրքեր կային, որոնք մուրճով հարվածել են մեր ընկերոջ գլխին: Նրանք մոտավորապես 5 հոգի էին», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա տեղեկացրեց, որ ոստիկանները պարզում են եղելությունը: