28/10/2020 10:57
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2241 դեպք, մահերի թիվն ավելացել է 26-ով
Հոկտեմբերի 28-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 82 651 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2241-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 52 508 (+694) մարդ, այս պահին բուժվում է 28 548-ը (+1521):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1595 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1243-ը (+21), իսկ այլ պատճառներով՝ 352-ը (+5):
Մեկ օրում մահացել է 26 մարդ: