28/10/2020 22:11
Բերձորի ուղղությամբ հայկական ԶՈւ ստորաբաժանոմներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան
Ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը, դրանց աջակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել եմ իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև՝ Արցախի հյուսիսից մինչև հարավ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Բերձորի ուղղությամբ՝ հարավային հատվածում, որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել։ Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բորձորի ուղղություն, չնայած՝ որոշակի ջանքերին։ Այս ուղղությամբ մեր ԶՈւ ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։