28/10/2020 13:21
Իրանի ԱԳ փոխնախարարը նպաստում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի նախաձեռնությանը
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաքչին Բաքու ժամանելուն պես հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու Իրանի նախաձեռնության մասին:
Իրանի նախագահի հատուկ բանագնացն այսօր Բաքվում է՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և հակամարտության կարգավորման Իրանի Իսլամական Հանրապետության ծրագիրը, հաղորդում է IRNA-ն:
Նա իր այցի հիմնական նպատակը համարել է ռազմական գործողությունները դադարեցնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը վերականգնելու իրանական ծրագրի ներկայացումը:
Բացի Բաքվից, Արաքչին կայցելի Մոսկվա, Երևան և Անկարա՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությանը: