28/10/2020 22:19
Արցախում շարունակվել են մի քանի գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները. Հովհաննիսյան
Արցախի հուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, մասնավորապես՝ Մարտակերտի և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ, մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Օրվա ընթացքում ապացույցներ են եղել նաև Ադրբեջանի վայրագությունների, ինչի հետևանքով կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ Շուշի և Ստեփանակերտ քաղաքներում։ Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ», - ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց՝ շարունակվել են ավելի վաղ նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները։
«Դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն համառ բնույթ։ Կիրառվում են հիմնականում դիվերսիոն խմբեր, հրետանային միջոցներ, մասամբ՝ օդուժ», - ասաց Ա. Հովհաննիսյանը։