28/10/2020 14:08
Ամերիկացի կոնգրեսականը կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է անում Թրամփի վարչակազմին անհապաղ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Մագնիտսկու պատժամիջոցները:
«Պետդեպարտամենտի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի հասնելու բազմաթիվ փորձերը ձախողվել են, և մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են: Իմ գործընկերները կոչ են անում Թրամփի վարչակազմին անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում՝ տեղադրելով հոկտեմբեր 23-ին Պոմպեոյի նամակը, որը ստորագրել է Կոնգրեսի չորս անդամ: