28/10/2020 13:12
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամ փոխանցել է 50,000 դոլար
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Արցախին է նվիրաբերում 50,000 դոլար՝ գումարը փոխանցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամ հատուկ հաշվեհամարին:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ Սրբոց Հակոբյանց միաբանության անդամները ևս մասնակցել են Արցախի համար կազմակերպված հանգանակությանը՝ փոխանցելով 5,256 դոլար: