28/10/2020 09:39
Ներկայում տեղային նշանակության մարտեր են ճակատային գծի որոշ ուղղություններում. ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել հակառակորդի դիվերսիոն խմբերին
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն, հայտնում են Պաշտպանության բանակից:
Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները: