28/10/2020 13:29
Մոսկվայում Իրանի դեսպան.Ղարաբաղյան հակամարտությունում արտաքին ուժերի ներկայությունը սպառնալիք է տարածաշրջանի համար
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունը լուրջ ազդեցություն ունի ողջ տարածաշրջանի վրա, հաղորդում է Infoteka24-ը:
Նա հավելել է, որ ցանկացած արտաքին ուժի առկայությունը հակամարտության մեջ կարող է սրել այն և վտանգ ներկայացնել տարածաշրջանի համար:
Ջալալին նշել է, որ Իրանի սահմանային ծառայությունները վերահսկում են իրավիճակը՝ հավելելով, որ տարածաշրջանի երկրները պետք է միասին աշխատեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, որպեսզի կանխեն ահաբեկիչների տեղակայումը տարածաշրջանում: