28/10/2020 13:52
Պեսկով. Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի մասնակցության հարցը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Թուրքիայի մասնակցության թեման չի քննարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա օրակարգում ընդգրկված չի եղել», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին: