28/10/2020 10:21
Քվորում չլինելու պատճառով ԱԺ նիստը չկայացավ
«Իմ քայլ»-ում կա՞ որոշում, որ խորհրդարան չգան, քվորում չլինի, հարցուպատասխան չկայանա, ԱԺ-ում հարց բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը. «Եթե կա՝ իրազեկեք, մենք էլ իմանանք»:
Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ այս օրերին կառավարության բոլոր անդամները գերծանրաբեռնված են, և խմբակցությունը որոշել է այս շաբաթ՝ քառօրիայի ընթացքում կառավարությանը լրացուցիչ չծանրաբեռնել:
«Այո, այդպիսի որոշում կա, բայց միայն այս անգամ», - ընդգծեց Մակունցը:
Այսօր նախատեսված է նաև ԱԺ արտահերթ նիստ երեկ քննարկված հարցերի երկրորդ ընթերցումն իրականացնելու համար: