28/10/2020 12:05
Իրանի խորհրդարանի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վարակվել է կորոնավիրուսով:
«Իմ աշխատակիցներից մեկը թեստի դրական պատասխան է ստացել, և երեկ երեկոյան ինձ մոտ կորոնավիրուսը նույնպես հաստատվեց, որ COVID-19 ունեմ: Ես արդեն սկսել եմ իմ կարանտինային գործընթացը»,- Twitter-ում հայտարարել է իրանցի քաղաքական գործիչը:
Նրանից բացի, ավելի վաղ Իրանի պլանավորման և բյուջետավորման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Բաղեր Նոուբախտը և կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիան ևս վարակվել էին կորոնավիրուսով և COVID-19-ից վերականգնվելուց հետո վերադարձել աշխատանքի: