28/10/2020 19:39
«Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է». վարչապետը հանդիպել է ՊԵԿ նախագահին
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը՝ ներկայացնելով հանդիպումից մանրամասներ:
«Նա նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց։
Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։
Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է՝ մանավանդ հիմա։
Սա մեր հանրության դիմակայունության կարեւոր ցուցիչ է։ Համազգային համախմբման փայլուն օրինակ», - գրել է Փաշինյանը: