28/10/2020 10:45
Գլենդեյլը ճանաչել է Արցախի անկախությունը
ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
«Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, խրախուսում է նրան շարունակել զարգանալ որպես ազատ և անկախ պետություն, ինչպես նաև պաշտոնապես կոչ է անում նախագահին և ԱՄՆ կոնգրեսին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանին խաղաղություն և կայունություն բերելու համար», - ասված է խորհրդի տեքստում: