28/10/2020 12:22
Ֆրանսիայում թուրքի կողմից գլխին մուրճի հարված ստացած հայի վիճակը ծանր է (Տեսանյութ)
Ֆրանսիայում թուրքի կողմից գլխի շրջանում վիրավորում ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է:
Հայ ցուցարարաները մուրճը վերցրել են իրենց մոտ: Այն փոխանցելու են տեղի ոստիկանությանը:
«Մակրոնը թող տեսնի՝ ինչ է կատարվում: Այսօր մեր երեխաների դեմ են, վաղը մյուս ժողովուրդների դեմ է արվելու սա: Նույն տեռորն է: Էրդողանը տեռորիստ է», - ասաց ակցիայի ֆրանսահայ մասնակիցը:
Հայերը Ֆրանսիայում շարունակում են խաղաղ ակցիան՝ վանկարնելով «Արցախը մերն է»: