29/10/2020 16:35
Ֆրանսիայի ողջ տարածքում սահմանել են «Vigipirate» հակաահաբեկչական պլանը
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ երկրի ամբողջ տարածքում սահմանվել է «Vigipirate» հակաահաբեկչական պլանը՝ Նիսի եկեղեցու վրա հարձակումից հետո:
Նույնիսկ հոկտեմբերի 16-ին պատմության ուսուցիչ Սամուել Պատիի սպանությունից հետո իշխանությունները չէին սահմանել «Vigipirate» պլան։
«Կառավարության արձագանքը կլինի հաստատուն, անխնա և անհապաղ: Ես արդեն որոշել եմ ամբողջ երկրում ներդնել «Vigipirate» պլանը», - ասել է Կաստեքսը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովում:
Վարչապետը նաև ընդգծել է, որ նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ առավոտյան կգումարի Անվտանգության խորհրդի նիստ: