29/10/2020 10:44
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2383 դեպք, մահերի թիվն ավելացել է 31-ով
Հոկտեմբերի 29-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 85 034 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2383-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 53 257 (+749) մարդ, այս պահին բուժվում է 30 151-ը (+1603):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1626 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1272-ը (+29), իսկ այլ պատճառներով՝ 354-ը (+2):
Մեկ օրում մահացել է 31 մարդ: