29/10/2020 22:11
Բերձորից Արաքսի ափն ընկած ռազմաճակատային ուղղությամբ եղել են մարտական գործողություններ. ՀՀ ԶՈՒ-երին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել. ՊՆ ներկայացուցիչ
Այսօր՝ ողջ օրը, մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ողջ երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախ հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ: Մեր ԶՈՒ-երին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել:
Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում, անառային զանգվածի տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները: Այսօր դրանք ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնաղ գյուղի տարածքում և բլուրներում ու անտառային զանգվածներում», - ասաց բանախոսը:
Արծրուն Հովհաննիսյանն ավելացրեց, որ օրվա ընթացքում շարունակվել են Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները՝ հիմնականում կիրավել են հրթիռային, հրետանային միջոցներով: