29/10/2020 11:31
Ֆրեզնոյում դանակահարվել է երեք հայ ցուցարար
Ֆրեզնոյում երեք հայ ցուցարար է դանակահարվել այն բանից հետո, երբ չորս մեքենա են կայանել խաչմերուկը փակելու և վարորդների ուշադրությունը գրավելու համար:
Խցանման մեջ հայտնված մի ավտովարորդ դուրս է եկել մեքենայից և հարձակվել ցուցարարների վրա: Նա կալանավորվել է:
Մոտ 150 մարդ է դուրս եկել «Կանգնիր Հայաստանի հետ» խորոգրով հանրահավաքին, որը տեղի է ունեցել River Park առևտրի կենտրոնի դիմաց՝ Բլեքսթոունի և Նիեսի պողոտաների հարևանությամբ:
Միջոցառումը կոչ էր անում ավելացնել ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին՝ Ադրբեջանի հետ երկրի շարունակական մահացու հակամարտությունում՝ Լեռնային Ղարաբաղի համար, որը հիմնականում բնակեցված է էթնիկ հայերով: