29/10/2020 22:13
Հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Հոկտեմբերի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Իսկ այս պահին տեղի է ունենում ՀՀ արտաքին գործերի նախարարի հանդիպումը Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ» , - ասաց Աննա Նաղդալյանը։
Նա նշեց, որ հանդիպման մասին լրացուցիչ մանրամասներ կտրամադրվեն հանդիպման ավարտից հետո։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր Ժնևում պետք է հանդիպեին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, սակայն հանդիպումը հետաձգվել է և տեղի կունենա վաղը: