29/10/2020 18:06
Պուտին. Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորման համար անհրաժեշտ է գտնել Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերի հավասարակշռությունը
Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե պահպանվի Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռությունը, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը VTB Capital-ի «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումի լիագումար նիստում:
«Ո՞րն է կամ որտե՞ղ է այդ երկարաժամկետ կարգավորումը (Լեռնային Ղարաբաղում), ինչպես դուք եք հարցրել: Այժմ ես մոտենում եմ ձեր հարցի բուն իմաստին: Այն է՝ գտնել շահերի հավասարակշռություն, որը կհամապատասխանի երկու կողմերին՝ ինչպես ադրբեջանական ժողովրդին, որին անսասան հարգանքով ենք վերաբերվում, այնպես էլ հաշվի առնվեն հայ ժողովրդի շահերը», - ասել է Պուտինը:
Նա նշել է, որ այնտեղ մարդիկ պետք է իրենց անվտանգ զգան:
«Բայց միևնույն ժամանակ հնարավորություններ կստեղծվեին տարածաշրջանային արդյունավետ զարգացման համար՝ բոլոր ենթակառուցվածքային հնարավորությունների ապաշրջափակումով, որոնք հիմք կդառնան ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի արդյունավետ զարգացման համար: Այո, և հենց Լեռնային Ղարաբաղը, որտեղ մարդիկ ապրում են բավականին համեստ», - նշել է Պուտինը:
Եվ այդ ժամանակ, ըստ նախագահի՝ հնարավոր կլինի, որ այսօրվա ֆորումի շատ մասնակիցներ մասնակցեն այդ տարածքների զարգացմանը, ներդրումներ կատարեն դրանցում:
«Իսկ այնտեղ ներդրումների հարթակներ կան, որտեղ պետք, երկու երկրներում էլ մարդիկ շատ արդյունավետ են, շատ տաղանդավոր: Այս հակամարտությունը, որը տևել է երեք տասնամյակ, չի ստեղծում արդյունավետ զարգացում երկու հակամարտող կողմերի համար», - բացատրել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել մարդկանց մահը և նստել բանակցությունների սեղանի շուրջ:
«Եվ Մինսկի խմբի և նրա համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից մշակված առաջարկների հիման վրա՝ Մինսկի խմբի այլ անդամների մասնակցությամբ, իսկ այնտեղ շատ երկրներ կան, այդ թվում Թուրքիան և եվրոպական մի շարք երկրներ, համատեղ աշխատանքի հիման վրա, գտնել կոնսենսուս և շահերի հավասարակշռություն: Դա կարելի է անել», - եզրափակել է Պուտինը: