29/10/2020 10:33
Եվրոպական միությունը կոչ է անում Բաքվին և Երևանին անհապաղ բանակցություններ սկսել
Եվրոպական միությունն անընդունելի է համարում այն փաստը, որ հրադադարի ռեժիմի երեք պայմանավորվածությունից հետո, որոնք իրականացվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, շարունակվում են մարտերը Լեռնային Ղարաբաղում և դրա հարևանությամբ և հայտնվում են ավելի ու ավելի շատ հաղորդագրություններ քաղաքացիական զոհերի մասին, ասվում է Եվրոպական արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Եվրամիությունը հակամարտող կողմերին հիշեցնում է միջազգային մարդասիրական օրենսդրությանը համապատասխան խաղաղ բնակիչների կյանքը պաշտպանելու իրենց պարտավորությունները: ԵՄ-ն կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, ինչպես դա համաձայնեցվել է հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում», - ասված է հայտարարության մեջ: