29/10/2020 14:12
Վալերի Բուայե. Որքա՞ն ենք մենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա (Տեսանյութ)
Ֆրանսիական Վիեն քաղաքում թուրքերը փորձում են որսալ հայերին, ինչպես դա արվում էր 1915 թվականին, գրել է ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում:
«Թուրքերը Վիենում հարձակվում են ոստիկանության վրա և փորձում հայերին որսալ, ինչպես 1915 թվականին: Որքա՞ն կմնա Ֆրանսիան չեզոք: Որքա՞ն ժամանակ ենք մենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա: Ինչո՞ւ սպասել Թուրքիայի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ սահմանելու փոխարեն», - գրել է նա՝ հրապարակելով տեսանյութ: