29/10/2020 09:35
«Հրապարակ». Արցախի հերոսներին լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի աշխատանքներում
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև թշնամին հասել է Սյունիքի դարպասների մոտ, և մի քանի օր է՝ ռազմական գործողություններ են սկսվել նաև Հայաստանի սահմանագծին, սակայն Արցախի հերոսներին, մարդկանց, ովքեր ռազմական ստրատեգներ են և կարող են բեկում առաջացնել պատերազմում, լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի աշխատանքներում։
Խոսքը Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի, Լևոն Մնացականյանի և մյուսների մասին է։ Նրանք այս ընթացքում լոկալ մարտեր են կազմակերպել և վարել, իսկ ռազմական ստատեգիայի ընդհանուր մշակմանը չեն մասնակցել, թեև, ասում են, անձամբ Արայիկ Հարությունյանը դեմ չէ, որ նրանք ներգրավվեն այդ պրոցեսում։ Նման որոշում կայացվել է Հայաստանից։
Չնայած դրան, Արցախի հերոսները շարունակում են իրենց պայքարը և անգամ համախմբման ու կռվելու կոչեր հնչեցնում։ Երեկ Վիտալի Բալասանյանը հանդես եկավ կոչով՝ «Վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»»։