29/10/2020 09:39
«Հրապարակ». Ծառուկյանը օտարերկրյա գործընկերների հետ պարբերաբար քննարկում է Արցախում ստեղծված իրավիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ազատության մեջ հայտնվելու առաջին իսկ օրվանից Գագիկ Ծառուկյանը սկսել է աշխատել օտարերկրյա գործընկերների հետ: Մասնավորապես, ակտիվ շփումների մեջ է ՌԴ իր գործընկերների հետ՝ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի, Պետդումայի խմբակցությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում, քննարկում են Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը:
Հիշեցնենք, որ, դեռևս անազատության մեջ, Ծառուկյանն ուղերձ էր հղել, որտեղ նշել էր, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել ՀՀ բնական դաշնակից ՌԴ-ի հետ լիարժեք հարաբերությունները՝ որպես տարածաշրջանում անվտանգության կարևորագույն գործոնի: Ի դեպ, այսօր ԲՀԿ-ից մեծ պատվիրակություն է մեկնում Մոսկվա՝ հանդիպումների»։