29/10/2020 11:15
Արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներին կոչ եմ անում չտրվել թուրք-ադրբեջանական սադրանքներին. Մարուքյան
Ուզում եմ դիմել արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներին և կոչ անել չտրվել թուրք-ադրբեջանական սադրանքներին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա հիշեցրեց երեկ Ֆրանսիայում թուրք երիտասարդի կողմից հայ խաղաղ ցուցարարի գլխին մուրճով հարվածելու և այս գիշեր ֆրանսիական քաղաքաներում հայերի հետ հաշվեհարդար տեսնել ցանկացող թուրքերի գործողությունները:
«Կոնֆլիկտը չի կարելի տեղափոխել ճակատամարտից այլ վայրեր: Ես մեր հայրենակիցներին կոչ եմ անում զերծ մնալ բախումներից: Այո, պատերազմի մեջ ենք, բայց այն ընթանում է ռազմաճակատում: Մենք չենք կարող վտանգել մեր հայրենակիցներին», - ասաց բանախոսը՝ հիշեցնելով հուլիսին Մոսկովայում տեղի ունեցած նույնօրինակ դեպքերը, երբ հայերի և ադրբեջանցիների միջև ազգամիջյան բախումները հազիվ կանգնեցվեցին: