29/10/2020 16:03
Նիսում զոհերից երկուսը սպանվել են Նոտր Դամ տաճարի ներսում
Նիսում ահաբեկչի ձեռքով սպանված երեք զոհից երկուսը սպանվել են Նոտր Դամ տաճարի ներսում, հայտարարել է քաղաքապետ Էրիկ Չիոտին:
Դեպքից հետո քաղաքային իշխանությունները հրամայել են փակել Նիսի բոլոր տաճարները: Սպասվում է, որ շուտով քաղաք կժամանի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիսում հարձակման զոհերի թիվը հասել է երեքի, ահաբեկիչը գլխատել է մեկ կնոջ:
Անհայտ անձը հինգշաբթի դանակով հարձակվել է մարդկանց վրա Նիսի նոտր Դամ եկեղեցում:
Հանցագործը ձերբակալվել է: