29/10/2020 15:57
Իտալական Պալերմոյի խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը
Իտալիայի Պալերմո քաղաքի քաղխորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հոկտեմբերի 29-ին ֆեսբուքյան պաշտոնական էջում հայտնել է Իտալիայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:
«Իտալիայի Պալերմո քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Պալերմոյին աջակցության համար: