29/10/2020 14:03
Նիսում անհայտ անձի կողմից դանակով հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի
Ֆրանսիական Նիսի կենտրոնում անհայտ անձի կողմից դանակով հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է երեքի, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի և մի քանի հարձակվողի մասին: Ըստ Reuters-ի՝ հարձակման ընթացքում գլխատվել է մի կին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել Նոտր Դամ եկեղեցու մոտ, ըստ մյուսների՝ տաճարի մոտ: Հարձակվողն արագ ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից: Ձերբակալության ընթացքում նա վիրավորվել է:
Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին կատարվածը բնորոշում է որպես հնարավոր ահաբեկչություն: