30/10/2020 10:53
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2398 դեպք, մահերի թիվն ավելացել է 32-ով
Հոկտեմբերի 30-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87 432 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2398-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 54 316 (+1059) մարդ, այս պահին բուժվում է 31 458-ը (+1307):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1658 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1300-ը (+28), իսկ այլ պատճառներով՝ 358-ը (+4):
Մեկ օրում մահացել է 32 մարդ: