30/10/2020 14:10
Փալոնեն ԱՄՆ-ին կոչ է արել դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն Twitter-ի էջում գրառում է կատարել՝ պետքարտուղարությանը կոչ անելով դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները:
Նա, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանական զինուժի կողմից ռազմական հանցագործությունները շարունակում են աճել: Ադրբեջանը հրթիռակոծել է ծննդատունը, որն օգտագործվում է COVID-19-ով հիվանդների բուժման համար, պատմական եկեղեցին ու Արցախի բազմաթիվ այլ քաղաքացիական օբյեկտներ»: