30/10/2020 13:10
Ֆրանսիայում ձերբակալել են Նիսում հարձակման համար կասկածյալին
Ֆրանսիայում բերման են ենթարկել 47-ամյա մի տղամարդու, որը, հնարավոր է, կապի մեջ է եղել Նիսում հանցագործի հետ, հաղորդում է BFMTV- ն:
Անհայտ անձը նախօրեին Նոտար Դամ եկեղեցում դանակով հարձակվել է մարդկանց վրա: Երեք մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել: Լրատվամիջոցները գրել են, որ հարձակվողը գլխատել է երկու զոհի, նա կրկնել է «Ալլահ Աքբար»: Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կատարվածը որակել են որպես ահաբեկչություն:
Հինգշաբթի, երբ մահմեդականները նշում էին Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը, ֆրանսիացիների դեմ ուղղված այլ միջադեպեր էլ են եղել: Ավինյոնում «Ալլահ Աքբար» բղավող իսլամիստը փորձել է սպանել ոստիկանների, նրան կրակել են:
Ջիդդայում ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի քաղաքացի, որը հարձակվել է Ֆրանսիայի հյուպատոսության պահակախմբի վրա: Բացի այդ, մահմեդականները Նիկոսիայում Ֆրանսիայի դեսպանատնից պոկել են Ֆրանսիայի դրոշը: Մի շարք հարձակումներից հետո Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է ահաբեկչությանը հակազդելու ծրագիր: